History

Subdecks (2)

Cards (43)

  • Արաբ խալիֆայությունը 9 դ. սկսեց թուլանալ , նրանում միավորված էին զարգացման տարբեր աստիճաններում գտնվող տարբեր լեզուներ և կրոնական դավանանք ունեցող ժողովուրդներ։
  • Արաբ ցեղերից կազմված բանակը դադարել էր պետության հենարանը լինելուց։ Ուստի ղեկավարները վարձակալներից կազմված մշտական հեծելազոր էին ձևավորել ,որը այնքան էր ուժեղացել ,որ այլևս չէր ենթարկվում անգամ խալիֆներին։
  • Կայուն չէր դրությունը խալիֆայության կենտրոնում։
    Լայն տարածում էր գտնել ժողովրդագրական ազատագրական ապստամբությունը և գահակալական կռիվները։ Խալիֆայության միջազգային դրությունը նպաստավոր չէր
  • Խալիֆայության ծանր դրությունից օգտվում է նրա վաղեմի հակառակորդ Բյուզանդիան։ Վերջինիս աջակցում է խալիֆայության կենտրոնախույս ուժերին։ Արաբ-Բյուզանդական հարաբերությունները սրվում էին։ Խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումային քաղաքականություն։
  • Հայաստանում առաջադիմում և խորանում էին ավատատիրական հարաբերությունները։ Ամրապնդվում հայ իշխանների ժառանգական հողատիրությունը, ընդարձակվում կալվածքները։
    • Հայաստանում զարգացած տնտեսական կյանքը
    • Հայ նախարարները ձգտում էին անկախության
    • Հայոց եկեղեցին ջանում ազատվել կրոնական անհանդուրժողականությունից, հալածանքներից
    • Աշխատավորները օտարերկրյա ծանր լծից
  • Աշոտ Բագրատունու գործունեության սկիզբ
    Արաբ խալիֆայության թուլացումից Հայաստանում օգտվեցին Բագրատունիները։ Նպաստավոր պայմաններում իր գործունեությանը ծավալեց նշանավոր ռազմաքաղաքական գործիչ և դիվանագետ Աշոտ Բագրատունին։
    855 թ. հայոց իշխան և սպարապետ
    862 թ. իշխանանց իշխան
    Աշոտին հանձնեցին երկրի հարկայնությունը։ Կրճատվեցին հարկերը ։ Աշոտին անցավ երկրի կառավարումը։ Եղբորը` Աբասին նշանակեց սպարապետ։ Բանակի թիվը հասավ 40000զ ։
  • Թեպետև երկիրը արաբների վերահսկողության տակ էր ,բայց Բագրատունիների ձեռքում էր ինչպես ռազմական այնպես էլ տնտեսական իշխանությունը։ Աշոտ Բագրատունին քայլեր ձեռնարկեց հայ նախարարների միջև գժտություները վերացնելու,իր ազդեցությունը նրանց վրա ամրապնդելու ուղղությամբ։ Այդ նպատակով նա խնամակալական կապեր հաստատեց Վասպուրականի և Սյունիքի իշխանների հետ։
  • Հայաստանը իր կողմը գրավելու համար Բյուզանդիան հայոց եկեղեցին բյուզանդականի հետ միացնելու հարց բարձրացրեց։ Այդ առիթով Բյուզանդական պատրիարքը նամակով դիմեց Աշոտ Բ. ։ Սակայն 869 թ. Շիրակավանի եկեղեցական ժողովում մերժվեց դավանական միավորման առաջարկը։
  • Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասություններ և թույլ չտվեց միջամտել Հայաստանի ներքին գործերին։
    Այսպիսով` թեպետև երկիրը արաբների վերահսկողության ներքո էր բայց Բագրատունիների ձեռքում էր ինչպես ռազմական այնպես էլ տնտեսական իշխանությունը։
  • Եկեղեցին շահագրգռված է Հայաստանի անկախություն վերականգնման հարցում և լիակատար աջակցություն էր ցույց տալիս Բագրատունիներին։
  • Կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869 թ. հայ իշխանների ժողով է գումարվում։ Ընդումվեց Աշոտ Բ հռչակել հայոց թագավոր։ Այդ նպատակով ժողովը դիմեց խալիֆայության,որը ձգձգում էր անկախության ճանաչումը։
  • Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր հայերի խալիֆայությունից անջատվելու քայլերը։ Բյուզանդիայում գահ բարձրացավ ծագումով հայ Մակեդոնական կամ Հայկական հարստություն հիմնադիր Վասիլ
    ( Բարսեղ ) 1 կայսրը
    Վասիլ 876 թ. պատվիրակությունը է ուղարկում Ա Բ ։ Կայսրը հայտնում է որ ինքը ծագում է հայ Արշակունիներից և քանի որ Բագրատունիները հայոց թագավորների թագադիր ասպետներն էին թագ 👑 խնդրում։
  • Ի նշան փոխադարձ բարեկամության Աշոտ թագ է ուղարկում Վասիլ 1 ին, սա վկայում է ԱԲ հեղինակության մասին և ուղղված էր արաբների դեմ։
    885 թ. Արաբական խալիֆայությունը👑 է ուղարկում ԱԲ և ճանաչում հայոց Թագավոր։
    Վասիլ 1 իր հերթին 👑 է ուղարկում և բարեկամական դաշինք կնքում Աշոտի հետ։
  • 885 թ. օգոստոսի 26 ին ԲԱԳԱՐԱՆ քաղաքում Աշոտ Բագրատունին հայոց թագավոր է օծվում Գևորգ Գառնեցու կողմից
  • Հիմք դրվեց Բագրատունյանց հարստությանը ( 885-1045 )
    Ավելի քան 450 տարի առաջ վերացած անկախությունը վերականգնվեց։
  • Աշոտ 1 (885-890) հաջողվեց ճնշել Վանանդի իշխանների ապստամբությունը և այդ գավառն Կարս բերդաքաղաքի հետ միասին միացրեց պետությանը։
    Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների գահանիստը։ Բարդ էր 2 իշխանական գերդաստանների
    Վասպուրականի Արծրունի և
    Սյունիքի Սյունի նախարարական տների հարցը։ Այդ իշխանները իրենց թե ռազմական և թե տնտեսական ուժով չէին զիջում Բագրատունիներին։ԱԲ խաղաղ ճանապարհով այդ իշխաններին ենթարկեց իրեն։ Որդուն Սմբատի նշանակեց իշխանանց իշխան և զորքի հետ ուղարկեց Գուգարք և Ուտիք։ Վերջ տրվեց նաև որոշ այնտեղի որոշ իշխանների անհնազանդությանը։
  • ԱԲ շարժվեց դեպի Վրաստան հասնելով մինչև Կովկասի գլխավոր լեռնաշղթան , ընկճեց Վրաստանի և Աղվանքը ասպատակող լեռնականներինին։ ԱԲ կարգավորեց ինչպես ներքին այնպես էլ արտաքին գործերը։ Նա շրջագայել երկրում ապա մեկնեց Կոստանդնուպոլիս Բյուզանդիայի հետ պայմանագիր կնքելիու։ Վերադարձին հիվանդացավ և մայրաքաղաք չհասած մահացավ 🪦
  • Գահ բարձրացավ Սմբատը(890-914)։ Նա շարունակեց երկրի խաղաղ շինարարությունը և պետության ամրապնդումը։ Սմբատը ճկուն քաղաքականություն վարեց Հայաստանի սահմանակից Բյուզանդիայի և արաբական խալիֆայության հանդեպ։ Ընդարձակվեց պետության սահմանները
  • 893 թ Բյուզանդիայի և Հայաստանի հետ կնքվեց առևտրային համաձայնագիր։ Ըստ դրա Հայկականը տարանցիկ առևտրի գլխավոր կենտրոն էր դառնում 2 տերությունների միջև։ Այս մեծապես նպաստեց Հայաստանի տնտեսական վերելքին։
  • Արաբական խալիֆայությունը և Ատրպատականի Սաջյան ամիրությունը թշնամաբար էր հետևում Հայաստանի հզորացմանը։ 893 թ. Դվինի երկրաշարժ։ Հայաստանի համար ստեղծվեց դժվարին պայմաններում Բյուզանդիայի հետ կնքված պայմանագիրը առիթ դարձավ Սաջյան ամիրայի զորքերի ներխուժմանը Հայաստան։ Ատրպատականի Սաջյան ամիրայի և Հայաստանի միջև տեղի ունեցավ բախում 894 թ. Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ որտեղ Հայերը հաղթեցին
  • Համոզվելով որ ռազմական ճանապարհով Անհնար է հաղթանակ տանել Սաջյան Ամիրյանները փոխեցին իրենց քաղաքականությունը։ Շուտով առիթ դարձավ միջամտել իշխանների ներքին խնդիրներին։
    Սյունյաց և Արծրունունյանց իշխանների միջև վեճ<Նախիջևան>
    Տիրելու համար։ Սմբատը վեճը լուծում է հօգուտ Սյունիքի։ Գագիկ Արծրունին Սմբատին խնդրեց վերանայել որոշումը քանի որ քաղաքը ժամանակին Վասպուրականի կազմում էր Գագիկ Արծրունին դժգոհ լինելով սկսեց գործակցել Ատրպատականի ամիրա Յուսուֆի հետ։
  • Գագիկ Արծրունու միջնորդությամբ խալիֆը 908թ. Սմբատի փոխարեն Հայաստանի թագավոր ճանաչեց Գագիկին և նրան վերապահեց հարկեր հավաքելու իրավունքը։ Նման ձեռնարկություններով արաբները ձգտում էին ավելի խորացնելու հայ ազդեցիկ իշխանների տարաձայնությունները,արգելակելու Բագրատունիների ` Հայաստանը միավորելու ջանքերը։
  • Բագրատունիների թագավորությունը վերջ տալու նպատակով Յուսուֆ ամիրան Գագիկ Արծրունու հետ հարձակվեց Հայաստանի վրա։ Յուսուֆի կողմն անցան նաև որոշ հայ նախարարներ։
  • Սմբատին օգնելու նպատակով Բյուզանդիայիական կայսրը մեծ զորքով շարժվեց Հայաստան, բայց ճանապարհին մահացավ, զորքերը հետ վերադարձան։
  • Սմբատը իր մի զորագնդով ամրացավ Կապույտ բերդում 🏰։ Սակայն 1տ դիմադրելու հետո տեսնելով, որ երկիրն ավերվում է, անձնատուր եղավ։ Յուսուֆը պայմանավորվածություն համաձայն հայոց թագավորի հետ բանակցելու փոխարեն նրան կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտը
  • Այդ ժամանակ Նախիջևանի Երնջակ բերդը խիզախորեն դիմադրում էր արաբներին։ Յուսուֆը Սմբատին տարավ այնտեղ և նրանից պահանջեց, որ բերդի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակի։ ԵՒ երբ գերված թագավորը հրաժարվեց այդ անելուց, Յուսուֆը նրան տանջանքների ենթարկեց ու գլխատեց (914)
  • Արաբների կատարած ասպատակությունների հետևանքով խախտվեց երկրի բնականոն կյանքը։ Սկսվեց սով որը տևեց մի քանի տարի։ Այս ամենի հետևանքով հայկական պետականությունը կանգնեց իր անկախությունը կորցնելու լուրջ վտանգի առաջ։
  • Յուսուֆը հույս ուներ, որ հայոց թագավորին ասպարեզից հանելուց հետո հայերը չեն դիմադրի, բայց նրա հույսերը չարդարացավ։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ իր անկախությունը ու պետականությունն պահելու։ Այդ պայքարը գլխավորում էր Սմբատ 1 ավագ որդին Աշոտ2 ը(914-928) Նրան ժողովուրդը ԵՐԿԱԹ մականունն էր տվել իր խիզախության և տոկունության համար։ Նա իր եղբայր Աբասի հետ հայակական զորաջոկատներով հանկարծակի ու սրընթաց ոչնչացնում էր թշնամու ուժերը և քայլ առ քայլ ազատագրում երկիրը։
  • Աշոտ2 հարձակվեց նաև Տփղիսի (Թիֆլիս) ամիրության վրա , ջախջախեց Յուսուֆի կայազորը
  • Երկրի ուժերը կրկին պառակտելու միտումով արաբները երկրի թագավոր հռչակեցին Աշոտի հորեղբորը` Աշոտ սպարապետին։
    Աշոտ2 վճռական միջոցներով սաստեց նրան և որոշ նախարարների։ հայ իշխանները հասկացան որ փրկությունը միասնության մեջ է։ Նրանք աստիճանաբար սկսեցին համախմբել Աշոտ2 շուրջ։
  • Գագիկ Արծրունին զգալով իր վարմունքի կորստաբեր լինելը երես թեքեց արաբներից։ Նա, լեռներում ամրացած, հարվածներ էր հասցնում արաբներին, ազատագրում և ամրապնդում Վասպուրականի թագավորությունը։Սյունյաց Սմբատ և Սահակ իշխանները գործակցելով Աշոտ երկաթի հետ ազատագրում էին Հայաստանը
  • Աշոտ երկաթը իր ջոկատով 921թ. ամրացել էր Սևանա կղզում։ Արաբական զորքերը շրջապատեցին կղզին։Աշոտ2 իր 70 ռազմիկներին տեղադրելով նավակներում, մի մառախլապատ օր դեռևս ափ չհասած սկսեց նետահարել արաբներին։ Հայոց զորաջոկատի այդ անսպասելի համարձակ գործունեությունը խուճապի մատնեց արաբներին։ Գլխակորույս նահանջող թշնամու վրա Գառնիում հարձակվեց Գևորգ Մարզպետունին և նոր ջարդ տվեց նրանց
  • Սևանի վճռական ճակատամարտից հետո ազատագրվեց կենտրոնական Հայաստանի մեծ մասը։
  • Բյուզանդիան Հայաստանի և Վրաստանի ուժերը ընդդեմ արաբների միավորելու ջանքեր էր անում։ Աշոտ2 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, որտեղ հակաարաբական դաշինք կնքեց
  • Համոզվելով որ Հայաստանը զենքի ուժով չեն կարող իրենց ենթարկել, արաբները զիջումների գնացին։ Բաղդադի խալիֆը 922 թ. Աշոտ2 ին ոչ միայն թագ ուղարկեց, այլև ճանաչեց Հայաստանի շահնշահ (թագավորների թագավոր)։ Արքայական այս տիտղոսը Բագրատունիները կրեցին մինչև վերջ։ Ամրապնդելով իր իշխանությունը Աշոտ շահնշահը կարճ ժամանակում հնազանդեցրեց կենտրոնախույս նախարարներին
  • Սյունյաց և Արծրունունյանց վեճ

    Վասպուրականը տիրելու համար
  • Ովքեր սկսեցին համագործակցել Աշոտ2 հետ

    Սյունյաց Սմբատ և Սահակ իշխանները